Սիրիայի հետ սահմանին թուրք զինվոր է մահացել
Սիրիայի հետ սահմանին թուրք զինվոր է մահացել՝ երկիր ներս մտնել փորձող մարդկանց խմբի հետ բախման հետևանքով, գրում է Reuters գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանի մոտակայքում: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Հանգստյան օրերին Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ թուրքական ծանր հրետանին հարվածներ է հասցրել Հալեպ շրջանի հյուսիսում սիրիացի քրդերի բնակության վայրերի և սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել Սիրիայում քրդերի ռմբակոծությունները։










