Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական քաղաքում պայթուցիկներով լի պայուսակներ են հայտնաբերվել
Թուրքական ժանդարմերիան 50 կիլոգրամ պայթուցիկ է հայտնաբերել Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչաքալե քաղաքում, հաղորդում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ չորս կասկածելի պայուսակները հայտնաբերվել են դաշտում։
Դեպքի վայր է ժամանել սակրավորների թիմը՝ շների ուղեկցությամբ։ Ինչպես պարզվել է ավելի ուշ՝ պայուսակներում պայթուցիկ սարք է եղել։
Թուրքիայի ժանդարմերիան անցել է կասկածյալների որոնմանը։










