Սուպերմոդել Թայրա Բենքսը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը

15:51 • 15.02.16

Ամերիկյան հայտնի մոդել Թայրա Բենքսը, ով վերջերս է մայրացել փոխնակ մոր միջոցով, Instagram-ում հրապարակել է որդու առաջին լուսանկարը:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, սևամորթ գեղեցկուհին կադրը մակագրել է՝ «Սա կյանքիս ամենաերջանիկ Սբ Վալենտինի օրն է»:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Յորք Բենքս Ասլան լույս աշխարհ է եկել հունվարի 28-ին: Նա մոդելի ու լուսանկարիչ Էրիկ Ասլայի առաջին երեխան է:

 

Նախկինում զույգն ինքնուրույն երեխա ունենալու մի քանի անհաջող փորձ է ունեցել, ինչից հետո փոխնակ մոր օգնությանը դիմելու որոշում է կայացվել:
 

Սուպերմոդել Թայրա Բենքսը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը