Ուկրաինան և Թուրքիան վերսկսում են ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և նրա թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուն հանձնարարել են իրենց նախարարներին վերսկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։ Այդ մասին Յացենյուկը հայտնել է Դավութօղլուի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։
«Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները դադարեցվել են դեռ 2013 թվականին: Մենք համատեղ հանձնարարություն ենք տալիս մեր նախարարություններին տեխնիկական խորհրդակցություններ սկսել մարտին նախատեսվող ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Յացենյուկը նաև առաջարկել է Թուրքիային քննարկել Ուկրաինայի էներգետիկ և ենթակառուցվածքների, այդ թվում՝ նաև գազային ենթակառուցվածքների նախագծերում հետագա ներդրումների հարցը։










