Virgin Atlantic-ի օդանավը Լոնդոն է վերադարձել՝ լազերի հետ կապված միջադեպի պատճառով
Նյու Յորք ուղևորվող օդանավը վերադարձել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան՝ լազերային ճառագայթի հետ կապված միջադեպից հետո: Այդ տեղեկությունը հաստատել է Virgin Atlantic ավիաընկերությունը, գրում է BBC-ն:
Անձնակազմի անդամը հայտնել է Իռլանդիայի օդային երթևեկության հսկողության գերատեսչությանը, որ «օդաչուներից մեկն առողջական խնդիր է ունեցել թռիչքից հետո տեղի ունեցած լազերային ճառագայթի միջադեպից հետո»։
Ինքնաթիռում եղել է 252 ուղևոր և անձնակազմի 15 անդամ։
Ոստիկանությունը հայտնել է, որ օդանավը ստիպված է եղել վերադառնալ «Հիթրոու»՝ լազերային հարված ստանալուց հետո: Virgin Atlantic-ը հայտնել է, որ աշխատում է իշխանությունների հետ՝ լազերի աղբյուրը պարզելու ուղղությամբ։










