ՌԴ-ում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը (նախկինում՝ «Սանէպիդնադզոր») հայտարարել է Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին, տեղեկացնում է Meduza-ն։
Հիվանդ կինը հանգստացել է Դոմինիկյան Հանրապետությունում:
Վերադառնալուց մի քանի օր անց նա բարձր ջերմություն, ցան և հիվանդության այլ նշաններ է ունեցել:
Նրա հետ նույն թռիչքով թռած ուղևորների առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Կնոջ ընտանիքը հսկողության տակ է գտնվում, նրանց մոտ Զիկա վիրուսով վարակվելու որևէ նշան չի հայտնաբերվել։










