Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ

09:49 • 16.02.16

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց.տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերաhսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:








 

Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ