«Նոր Հայաստան»-ի երթը՝ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով (ուղիղ)

13:57 • 16.02.16

 

«Նոր Հայաստանն» Ազատության հրապարակից երթ է անում դեկտեմբերի 31-ին ձերբակալված, ապա կալանավորված  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամին՝ Գևորգ Սաֆարյանին, ազատ արձակելու պահանջով:


Բողոքի ակցիայի մասնակիցները, որ եկել են եռագույններով,   «Մեր հույսը մենք ենք» և այլ կարգախոսներով, շարժվում են դեպի Հայաստանում Եվրոպական միության գրասենյակ:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ի և հունվարի լույս 1-ի գիշերը տոնածառ տեղադրելիս ոստիկան Գեղամ Խաչատրյանին  վնասվածքներ հասցնելու մեջ:
Հիշեցնենք, որ   Human Rights Watch  իրավապաշտպան կազմակերպության գրության մեջ հիմնավորումներ կան, որ Գևորգ Սաֆարյանի կալանավորումն արդարացված չէ:


Երթին մասնակցում են «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը , մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Լրատվամիջոցների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Եմ  գրասենյակ գնում են այն ուղերձով, որ եվրոպական կառույցները  և Եվրոատլանտյան անվտանգության համակարգը ստեղծվել են ժողովրդավարությունն ու   մարդու իրավունքները պաշտպանելու նպատակով:


«Նրանք պարտավոր են իրենց գործունեության տիրույթում ապահովելու այդ գործառույթը: Այս պահի դրությամբ, մեր գնահատականով, այդ գործառույթը չի իրականանում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը` նշելով, որ ամեն անգամ` ընտրությունից ընտրություն եվրոպական կառույցները Հայաստանի կեղծված ընտրությունները որակում են մեկ քայլ առաջ:


Նրանք ԵՄ գրասենյակի աշխատակիցներին հանձնելու են FIDH և Human Rights Watch -ի գնահատականները:

 

«Նոր Հայաստան»-ի երթը՝ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով (ուղիղ)