Արևելյան Անտարկտիկայում սովից 150 հազար պինգվին է սատկել

09:25 • 16.02.16

Արևելյան Անտարկտիկայում վերջին հինգ տարվա ընթացքում մոտ 150 հազար պինգվին է սատկել հսկայական այսբերգի պատճառով։ Այդ տվյալներն է ցույց տվել Antarctic Science Journal ամսագրում հրապարակված հետազոտությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Մոտ 100 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով այսբերգը 2010 թվականին փակել է սննդի վայրեր տանող ճանապարհները պինգվինների մի ամբողջ քանակության համար։ Նրանք ստիպված են մոտ 60 կիլոմետր անցնել՝ ուտելիք փնտրելու համար։

 

Նախկինում այդ վայրը ծածկված չէր սառույցով, ինչը շատ հարմար էր պինգվինների կենսագոյության համար:

 

Նշվում է, որ ափը գրեթե ծածկված է սատկած թռչունների մնացորդներով։

 

2011 թվականի փետրվարին Դենիսոն հրվանդանում պինգվինների քանակը կազմում էր 160 հազար: Այժմ այնտեղ մնացել է մոտ 10 հազար պինգվին։

 

Եթե այսբերգը չտեղաշարժվի այլ տեղ, առաջիկա 20 տարում հրվանդանում պինգվիններն ամբողջությամբ կվերանան, նախազգուշացնում են գիտնականները։

 

Արևելյան Անտարկտիկայում սովից 150 հազար պինգվին է սատկել