Արգենտինայում դաշտից հեռացված ֆուտբոլիստը գնդակահարել է մրցավարին
Արգենտինական Կորդովա քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ սպանվել է հանդիպման գլխավոր մրցավար 48-ամյա Սեզար Ֆլորեսը, գրում է Лента-ն:
Մրցավարը խաղի մասնակիցներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել: Որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը դաշտ է վերադարձել զենքով և 3 անգամ կրակել Ֆլորեսի վրա: Փամփուշտները դիպել են նրա գլխին, պարանոցին և կրծքին, ստացված վնասվածքների հետևանքով նա մահացել է։
Բացի այդ, վիրավորվել է նաև թիմերից մեկի ֆուտբոլիստ Վալտեր Սարատեն: Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց, այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Թե հատկապես որ թիմերն են եղել՝ չի հաղորդվում: Չի նշվում նաև մարդասպանի անունը: Հայտնի է միայն, որ ֆուտբոլիստը 25 տարեկան է և այժմ գտնվում է հետախուզման մեջ:










