Մինսկը բաց է ԱՄՀ-ի հետ համագործակցության համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը բաց է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության համար, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք պետք է նրանց հետ աշխատենք: Նրանք առաջարկում են մեզ խելամիտ լուծումներ: Բայց պետք չէ ստորանալ նրանց առաջ»,- ասել է նա սոցիալ-տնտեսական համալիրի արդյունավետության բարձրացման միջոցների վերաբերյալ խորհրդակցությանը։
Նրա խոսքով՝ ժողովրդի շահերն ամենակարևորն են: «Մենք ոչ մեկի առաջ չպետք է խոնարհվենք։ Եթե ԱՄՀ-ն ցանկանում է մեզ հետ համագործակցել, մենք բաց ենք, բայց նրանք պետք է լսեն նաև մեր ձայնը»,- ասել է նա: «Եթե նրանք դա չեն ցանկանում, դե ինչ, մենք կսպասենք»,- հավելել է նա։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Բելառուսը ցանկանում է ԱՄՀ-ից 3 միլիարդ դոլարի չափով փոխառություն ստանալ տնտեսական բարեփոխումների դիմաց։










