Բրազիլացի փոքրիկը միայնակ քայլում է 3-րդ հարկի լուսամուտագոգին (տեսանյութ)

20:31 • 16.02.16

The Daily Mail-ը տեսանյութ է ներկայացրել, որում պատկերվում է, թե ինչպես է փոքրիկ երեխան բարձրացել 3-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանին  և ինքնուրույն քայլում լուսամուտագոգին:

Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում: Երեխան միայնակ քայլել է պատուհանագոգին,  մինչ նրան նկատել է և ներս տարել խնամակալը:

Տեսանյութը նկարահանել է պատահական ականատեսը դիմացի շենքից և տեղադրել այն YouTube-ում:

Նշվում է, որ միջադեպից հետո երեխայի պապիկը պաշտպանիչ մետաղալարեր է փակցրել պատուհանին:

Բրազիլացի փոքրիկը միայնակ քայլում է 3-րդ հարկի լուսամուտագոգին (տեսանյութ)