Բրազիլիայում հարյուրավոր ընկերություններ մեղադրվում են ստրկական աշխատանք օգտագործելու համար

11:39 • 16.02.16

Բրազիլիայի աշխատանքի նախարարությունը տուգանել է ավելի քան 300 բրազիլական ընկերությունների` աշխատանքի օգտագործման համար, որը որակվում է որպես «ժամանակակից ստրկություն», գրում է Лента-ն:

 

Խոսքը, մասնավորապես, հարկադիր աշխատանքի և ստորացուցիչ պայմաններով, քիչ վարձատրվող կամ ընդհանրապես չվարձատրվող աշխատանքի մասին է։ Ստրկական աշխատանք է համարվում նաև այն աշխատանքը, երբ աշխատողը մարում է գործատուի պարտքը։

 

Reporter Brazil իրավապաշտպան կազմակերպությունը նախապատրաստել է, այսպես կոչված, «կեղտոտ ցուցակ», որում ընդգրկվել է 340 ընկերություն: Կազմակերպությունները 2013թ. մայիսից մինչև 2015թ. մայիս օգտագործել են մարդկանց աշխատանքը, ովքեր աշխատել են ստրկական պայմաններում:


Դրանք ձեռնարկություններ են, որոնք զբաղվում են հագուստի արտադրությամբ, անասնաբուծությամբ, փայտամշակմամբ, շինարարությամբ և այլն։ Տվյալ ընկերությունները ենթարկվել են պատասխանատվության, աշխատակիցներն ազատ են արձակվել:

 

Ընկերություններին պարտավորեցրել են տուգանք վճարել, նրանց հանդեպ որոշակի ժամանակով տարբեր պատժամիջոցներ են սահմանվել։
 

Բրազիլիայում հարյուրավոր ընկերություններ մեղադրվում են ստրկական աշխատանք օգտագործելու համար