Brent ապրանքանիշի նավթի գինը հատել է բարելի համար 35 դոլարի սահմանը
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի ակտիվորեն աճ են գրանցում։
Brent ապրանքանիշի նավթը վաճառվում է բարելի համար 35 դոլարի հոգեբանական կարևոր ցուցանիշից բարձր գնով՝ հաղորդագրությունների ֆոնին, որ ՕՊԵԿ-ի մի շարք երկրների և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների նախարարները երեքշաբթի օրը բանակցություններ կանցկացնեն Քաթարի մայրաքաղաքում նավթի շուկայի իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, հաղորդում է РИА Новости-ն:
Երևանի ժամանակով 11:16-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 4,91 տոկոսով՝ հասնելով բարելի համար 35,03 դոլարի։
WTI ապրանքանիշի մարտյան ֆյուչերսների գինը բարձրացել է 4,98 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,91 դոլարի։










