ՃՏՊ Երևան-Վանաձոր ճանապարհին. վարորդը և մայրը մահացել են, կինը և 1-ամյա երեխան տեղափոխվել հիվանդանոց (լուսանկարներ). shamshyan.com
Արագածոտնի մարզում այսօր ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում բախվել են Dodge մակնիշի 39 DD 333 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 34 VC 761 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում, 1 հոգի էլ՝ հիվանդանոցի ճանապարհին մահացել են, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Dodge-ը վարել է Արմավիրի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Մելքոնյանը, Վազ 2107-ը վարել է Ապարան քաղաքի բնակիչ, 28-ամյա Էդգար Խաչատրյանը: Մահացածներն են մայր և որդի՝ Ապարանի բնակիչներ, 51-ամյա Մարինե Դավթյանը և Վազ 2107-ի վարորդ Է. Խաչատրյանը:
Վիրավորներն են՝ Ապարանի բնակիչ, 23-ամյա Թեհմինե Մարգարյանը և 1-ամյա Մարինե Խաչատրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
.jpg)
.jpg)










