Գյումրի ԲԿ է տեղափոխվել ականջը կտրած 23-ամյա երիտասարդ

20:47 • 16.02.16

Այսօր «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում ախտորոշումով քաղաքացի։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանից։

 

Հիվանդանոց տեղափոխվածը Գյումրու բնակիչ, 1993 թվականին ծնված Ա. Տ.-ն է։

 

«Քաղաքացուն ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Հիվանդը գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում։ Պլաստիկ վիրաբույժը սպասում է, որ վնասվածքը ապաքինվի, որպեսզի արհեստական ականջ տեղադրի»,-տեղեկացրեց Նարեկ Կիրակոսյանը։

 

 

Գյումրի ԲԿ է տեղափոխվել ականջը կտրած 23-ամյա երիտասարդ