Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել ծառայությունների առևտրի կարգավորման կանոնների նախագիծը
Եվրասիական տնտեսական միությունում բիզնես վարելու կարգավորման արդյունավետության բարձրացման և պայմանների բարելավման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակել է կանոնների շարք, որը զգալիորեն կփոփոխի ստեղծված պրակտիկան։
Փաստաթուղթը նախատեսում է ԵՏՄ-ում ձեռնարկատիրական գործունեության կարգավորմանը համալիր մոտեցում: Միության օրենսդրությունում կգրանցվի գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատերերից պահանջվող թույլտվությունների և ծանուցումների շարքը: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է հանձնաժողովի Facebook-ի էջում:
Նիստի ընթացքում ԵՏՀ խորհրդի անդամները սկզբունքային որոշումներ են կայացրել այն մասին, որ կանոնների գործողությունը տարածվում է ծառայությունների բոլոր սեկտորների և գործունեության բոլոր տեսակների վրա։
Նշվում է, որ առաջարկվող միջոցներն ուղղված են ԵՏՄ ներքին շուկայում ազգային արտադրողների մրցունակության բարձրացմանը և տնտեսության այդ ոլորտի ներդրումային գրավչության աճին։
Սպասվում է, որ կանոնների կիրառումը կնվազեցնի ծառայությունների և ապրանքների արժեքը ԵՏՄ երկրների բնակչության համար և կնպաստի Միության երկրների դրական տնտեսական զարգացմանը։










