Ալեքսեյ Միլլերը 5 տարով երկարացրել է «Գազպրոմի» հետ պայմանագիրը. «Коммерсанть»
Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, ով գլխավորում է ընկերությունը 2001 թվականից, իր պաշտոնին կմնա ևս հինգ տարի։ Այդ մասին հայտնել է «Коммерсанть»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Կրեմլում լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ այդ հարցը մնում է համաձայնեցնել նախագահի գրասենյակի հետ, սակայն դա «զուտ ձևականություն» է։
Այդպիսով՝ Միլլերի հետ պայմանագիրը կերկարացվի մինչև 2021 թվականի մայիսը: Պաշտոնապես այդ տեղեկությունը «Գազպրոմում» դեռ չեն մեկնաբանել։
Անցած անգամ «Գազպրոմի» ղեկավարի հետ պայմանագիրը երկարացվել էր հինգ տարով 2011 թվականի մարտին:










