Ամեն օր Գերմանիա է ժամանում մոտ 2.000 ներգաղթյալ

12:17 • 16.02.16

2016-ին յուրաքանչյուր օր Գերմանիա է ժամանում միջինը 2.063 ներգաղթյալ, այդ մասին հայտնում է երկրի ոստիկանությունը։ 

 

Տարեսկզբից ի վեր պաշտոնյաները գրանցել են մոտ 92.000 ներգաղթյալի։ Իշխանությունների վստահեցմամբ՝ նրանց բոլորին գրանցում են: Մինչդեռ, նախորդ հանգստյան օրերի ընթացքում ժամանողների քանակն էապես գերազանցել է միջին ցուցանիշը` 2.424 շաբաթ օրը և 2.723՝ կիրակի օրը, գրում է Deutsche Welle-ն:

 

Եթե այդ միտումը պահպանվի, ապա 2016-ին այդ երկիր կմտնի մոտ 750.000 մարդ։ Սակայն ընթացիկ ցուցանիշները զգալիորեն ցածր են, քան նախորդ տարվա ամռան և աշնան ցուցանիշները։

Փորձագետները դա բացատրում են ձմեռային եղանակով։

 

Ընդ որում՝ 2016-ի հունվարին Գերմանիա մուտք գործած փախստականների քանակի տվյալները տարբեր են: Ոստիկանությունը հայտնում է, որ ընդհանուր սահմանը հատել է մոտ 65.000 մարդ, մինչդեռ Easy-Datenbank համակարգը հաշվարկել է մոտ 92.000 մարդ: Նման մեծ տարբերությունը բացատրվում է 2015թ. վերջին սահմանին չափազանց մեծ թվով փախստականների կուտակումներով։

 

Ամեն օր Գերմանիա է ժամանում մոտ 2.000 ներգաղթյալ