Լեհաստանում ցանկանում են բանտ նստեցնել «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության համար

10:18 • 16.02.16

Լեհաստանի արդարադատության նախարարությունը պատրաստել է նախագիծ, որը նախատեսում է քրեական և վարչական պատիժ «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության համար, գրում է Корреспондент-ը:

 

Նման կարգի արտահայտությունների օգտագործման դեպքում կարող է մինչև 5 տարի ազատազրկում սպառնալ:

 

Նախարարությունը մտադիր է նաև Լեհաստանի սահմանադրությունում ներառել գրառում այն մասին, որ «Լեհաստանի և լեհ ժողովրդի բարի անունը գտնվում է օրենքի պաշտպանության տակ»:

 

«Բավակա՛ն է Լեհաստանին Հոլոքոստի համար մեղավոր ճանաչել»,- հայտարարել է արդարադատության փոխնախարար Պատրիկ Յակին:

 

Համաձայն նախարարության նախագծի` 5 տարվա ազատազրկում է սպառնում հանրային և հակասող փաստերի համար, որոնք կվերագրվեն Լեհաստանին կամ լեհ ժողովրդին` Երրորդ Ռեյխի հանցագործություններին մասնակցության, կազմակերպման կամ համագործակցության համար։

 

Լեհաստանում ցանկանում են բանտ նստեցնել «լեհական համակենտրոնացման ճամբար» արտահայտության համար