ԵՄ-ն չեղարկել է Լուկաշենկոյի և ևս 169 բելառուս պաշտոնյայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

10:05 • 16.02.16

Եվրամիությունը չի երկարաձգի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ևս 169 բելառուս պաշտոնյայի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները։ 

 

Երկուշաբթի ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել չեղարկել վիզայի արգելքները և Բելառուսի նախագահի ակտիվների սառեցումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

ԵՄ-ն ուժի մեջ է թողել զինատեսակների մատակարարման էմբարգոն, ինչպես նաև չորս՝ նախկինում բարձրաստիճան ուժայինի նկատմամբ պատժամիջոցները, որոնց Արևմուտքը համարում է 1999-2000 թվականներին Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդների անհետացման գործում ներգրավված անձինք։

 

Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների մի մասի չեղարկման մասին որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում փետրվարի 16-ին հրապարակվելուց ի վեր։

 

Եվրամիությունը 1998 թվականին պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների խախտման համար: 2006 թվականին Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ն։

 

 

ԵՄ-ն չեղարկել է Լուկաշենկոյի և ևս 169 բելառուս պաշտոնյայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները