Մեքսիկայում թշնամական խմբավորումների անդամների բախման հետևանքով 13 մարդ է մահացել

09:19 • 16.02.16

Մեքսիկական Սինալոա նահանգի իշխանությունները հայտնել են, որ թշնամական խմբավորումների անդամների բախման հետևանքով 13 մարդ է մահացել հարևան նահանգի հետ սահմանից ոչ հեռու, գրում է Associated Press-ը։

 

Տեղի դատախազության տվյալներով` դեպքի վայրում՝ մայրուղու մոտակայքում, արձակվել է մոտ 400 փամփուշտ: Կրակոցների զոհն է դարձել 5 կին և 8 տղամարդ: Նրանք զինված չեն եղել:

 

Հաղորդվում է նաև, որ միջադեպի 2 վկաներ ողջ են մնացել: Ձերբակալվել է 2 կասկածյալ:
 

Մեքսիկայում թշնամական խմբավորումների անդամների բախման հետևանքով 13 մարդ է մահացել