Ես երբեմն հոգնում եմ արքայազն լինելուց. Բելգիայի արքայազն

16:53 • 16.02.16

Բելգիայի թագավորական ընտանիքի անդամ` 52-ամյա արքայազն Լորանն առաջին հայացքից լիակատար երջանիկ մարդ է, ով այս աշխարհում ունի ամեն ինչ` գեղեցկուհի կին, երեխաներ, սոցիալական ու հասարակական բարձր դիրք, գումար ու հարգանք:

 

Սակայն օրերս նա հանդիպել է մի խումբ բելգիացի աշակերտների հետ, որոնց անկեղծորեն խոստովանել է, որ երբեմն ինքը չափազանց հոգնում է արքայազն լինելուց:

 

«Իհարկե, այս կարգավիճակն ինձ տալիս է բազում առավելություններ, որոնք առավել գնահատելի են ուրիշներին օգնելու հնարավորության համար, սակայն, անկեղծ ասած, այդ ամենից ես երբեմն հոգնում եմ»,- մեջբերում է people.com-ն արքայազնի խոսքերը:

 

Աշակերտների խնդրանքով Լորանը խոսել է իր ու ավագ եղբոր` Բելգիայի թագավոր Ֆիլիպի փոխհարաբերությունների մասին:


«Ես նրան ընկալում եմ ոչ թե որպես արքա, այլ` որպես իմ ավագ եղբայր»,-նշել է արքայազնը: Նա նաև կատակել է` ասելով, որ «մի օր անպայման պալատական դավադրություն կկազմակերպի գահը ժառանգելու համար»:


 

Ես երբեմն հոգնում եմ արքայազն լինելուց. Բելգիայի արքայազն