Հանձնած խաղողի գումարները չստանալու պատճառով Արարատում պատրաստվում են փակել ճանապարհը. Shamshyan.com
Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները պատրաստվում են փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Խոր Վիրապի խաչմերուկի հատվածը՝ պահանջելով գործարաններին հանձնած խաղողի դիմաց գումարները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
«Տարել, մեր որակյալ գյուղմթերքները հանձնել ենք: Գումարի չնչին մասը վճարել են, մնացած մասի համար կտրոններ են տվել, որ արդեն 6-7 ամիս է, գումարը տալու համար սաղ գյուղի հետ «շուն ու կատու են խաղում»՝ ուրբաթ օրը համեցեք տար: Գյուղնախարարին պատկանող գործարանին էլ ենք տվել որակյալ գյուղմթերք, բայց միայն կտրոններ ենք ստացել: Գումարը չեն վճարում ու չեն էլ ասում՝ երբ կվճարեն, մինչդեռ կոմունալ վճարումներ պետք է կատարենք, էրեխեքի ուսման վարձ, վարկեր պետք է փակենք, բայց չենք կարում, քանի որ գործարանատերերը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ»,– կայքի հետ զրույցում ասել են գյուղացիները՝ նշելով, որ պատրաստվում են փակել ավտոճանապարհը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










