Սաակաշվիլին ասել է, որ ցանկանում է փոխել քաղաքական համակարգը Ուկրաինայում

00:19 • 16.02.16

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի ցանկանում պաշտոն զբաղեցնել  կառավարությունում, սակայն ցանկանում է փոխել քաղաքական համակարգն Ուկրաինայում: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտարարել է «Էրա» ռադիոկայանի եթերում:

«Ես ավելի մեծ հավակնություններ ունեմ, քան կառավարական պաշտոնն է: Ես նպատակ ունեմ փոխելու քաղաքական դասը և խաղի կանոնները: Վարչապետեր Ուկրաինայում շատ կլինեն ապագա տարիներին, կառավարությունը  հաճախակի կենթարկվի փոփոխությունների, դա իմ կանխատեսումն է: Սակայն մարդիկ, ովքեր կփոխեն քաղաքական խաղի կանոնները, շատ քիչ կլինեն», - ասել է Սաակաշվիլին:

Նա նաև նշել է, որ մտադիր է ճանապարհ հարթել երիտասարդների համար դեպի քաղաքականություն: Եզրափակելով ելույթը՝ Սաակաշվիլին նշել է, որ ցանկանում է մնալ իշխանության կազմում, եթե Ուկրաինայում փոխվի քաղաքական համակարգը:

 

Սաակաշվիլին ասել է, որ ցանկանում է փոխել քաղաքական համակարգը Ուկրաինայում