Սաուդյան Արաբիայում հերքել են, թե զինվորականներ են ուղարկել Թուրքիա
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հերքել է Թուրքիայում երկրի զինվորականների ներկայությունը, գրում է gazeta.ru-ն:
«Թուրքիայում այժմ չկան Սաուդյան Արաբիայի թագավորության ցամաքային զորքեր»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա զորքեր և կործանիչներ են ուղարկել՝ Սիրիայում հնարավոր ցամաքային գործողություն սկսելու նախաշեմին:
Կարդացեք նաև՝
Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություն են անցկացնում










