Դոնալդ Թրամփը վստահ է, որ կարող է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ

09:15 • 16.02.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ի տարբերություն իր հանրապետական մրցակիցներ Թեդ Քրուզի և Մարկո Ռուբիոյի՝ ինքը կարող է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ` լինելով պետության ղեկավարի պաշտոնում, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Ես բանավեճի ընթացքում կանգնած էի Ռուբիոյի կողքին, նա կարծես լողավազանից եկած լիներ՝ ամբողջովին թաց էր: Նա չի դիմանում ճնշմանը... Ես չեմ տեսնում այդ մարդուն Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելիս, ինչպես տեսնում եմ ինձ»,- հայտարարել է Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում մամուլի ասուլիսի ժամանակ։

 

«Դուք լավ համաձայնագրե՞ր եք ակնկալում ԱՄՆ-ի համար: Դուք համաձայնություննե՞ր եք ակնկալում Ռուսաստանի հետ: Քրուզը և Ռուբիոն չեն կարող համաձայնագրեր կնքել, նրանք քաղաքական գործիչներ են»,- ասել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը վստահ է, որ կարող է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ