Դոնալդ Թրամփի դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել (տեսանյութ)
Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի 22-ամյա դուստրը՝ Տիֆանին, առաջին անգամ պոդիում է դուրս եկել՝ մասնակցելով ամերիկյան Just Drew ընկերության ցուցադրությանը՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Տիֆանի Թրամփն ու ընկերության դիզայներ Էնդրյու Ուորենը մանկության ընկերներ են։ Աղջիկը պոդիումին երևացել է մեկ անգամ՝ ընկերոջն աջակցելու համար։ Նրա հագին կապույտ զգեստ-սմոքինգ է եղել։ Պատրաստվո՞ւմ է արդյոք գործչի դուստրն իր կյանքը կապել մոդելային բիզնեսի հետ՝ հայտնի չէ։
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի խոշորագույն շինարարական ընկերության ղեկավարն է ու խաղատների ու հյուրանոցների համաշխարհային ցանցի սեփականատերը։
Գործարարը հանրապետականների ֆավորիտներից է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար։
Ընդհանուր առմամբ՝ Թրամփը 5 երեխա ունի. Դոնալդ-կրտսերը (ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 31-ին), Իվանկան (1981թ.-ի հոկտեմբերի 30), Էրիկը (1984 թվականի հունվարի 6), Տիֆանին (1993 թ.-ի հոկտեմբերի 13) և Բերոն Ուիլյամը (2006 թվականի մարտի 20)։










