Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություն են անցկացնում

10:49 • 16.02.16

Թուրքական օդուժը Սաուդյան Արաբիայի  հետ համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ է սկսել Կենտրոնական Թուրքիայում։

 

Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Քոնյա նահանգում։
Դրանց մասնակցում են սաուդական 6 F-15 կործանիչներ։ Թուրք պաշտոնյաների տվյալներով՝ զորավարժությունները կշարունակվեն մինչև ուրբաթ ներառյալ։

 

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, այդ զորավարժություններն անցկացվում են երկու երկրների ռազմական համագործակցության շրջանակում և պլանավորված են եղել ավելի վաղ։

Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություն են անցկացնում