Քանյե Ուեսթը բացատրել է` ինչի համար է Ցուկերբերգից 1 մլրդ դոլար ուզել
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը բացատրել է օրեր առաջ Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին դիմելու ու նրանից 1 մլրդ դոլար խնդրելու քայլը:
«Այո՛, ես ինքս հարուստ եմ ու կարող եմ թանկարժեք մորթիներ և ընտանիքիս համար տներ գնել: Սակայն ինձ ավելի շատ գումար է հարկավոր այս աշխարհում հիանալի գաղափարներն իրագործելու համար»,-մեջբերում է lenta.ru-ն Ուեսթի թվիթերյան գրառումը։
Ռեփերի խոսքով, եթե ինքն իր բոլոր գաղափարները ֆինանսավորեր սեփական գրպանից, այդ դեպքում բավականաչափ գումար չէր ունենա ընտանիքն ըստ հավուր պատշաճի պահելու համար:
«Բացի այդ, բոլոր հարուստները գիտեն մի հայտնի կանոն` օգտագործե՛ք մյուսների փողերը»,-հավելել է նա։
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Ուեսթը Twitter-ում մի քանի գրառում էր արել, որոնցում խնդրել էր Ցուկերբերգին, ինչպես նաև Google-ի համահիմնադիր Լարի Փեյջին իրեն 1 մլրդ դոլար տրամադրել: Բացի այդ, ռեփերը հայտնել էր, որ ինքը մոտ 53 մլն դոլարի պարտք ունի բանկերին։










