Անկարայում հզոր պայթյուն է որոտացել. հանգամանքները ճշտվում են

21:28 • 17.02.16

Փետրվարի 17-ին հզոր պայթյուն է հնչել  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

 

Ինչպես հաղորդում է Hurriyet daily news-ը` պայթյունը որոտացել է Անկարայի ոստիկանական շենքի մոտակայքում, կան վիրավորներ:


Տեղի լրատվական աղբյուրների հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական անձնակազմ տեղափոխող մեքենայի վրա հարձակման հետևանքով:



Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ ներկա պահին փորձում են պարզել միջադեպի հանգամանքները:  Վնասները ևս ճշտվում են:



Վկաների խոսքով` պայթյունի ձայնը լսելի է եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

 

Անկարայում հզոր պայթյուն է որոտացել. հանգամանքները ճշտվում են