Բահրեյնում ամերիկացի լրագրողների են ձերբակալել

02:17 • 17.02.16

Բահրեյնում չորս ամերիկացի լրագրող է ձերբակալվել՝ թղթակից և երեք օպերատոր:

Reuters-ը հայտնում է, որ խոսքը այն լրագրողների մասին է, որոնք լուսաբանում էին Սիթրա քաղաքում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումները:

Ամերիկացի լրագրողները Բահրեյն էին ժամանել մի քանի օր առաջ՝ զբոսաշրջիկի կարգավիճակով. ըստ տեղական ԶԼՄ-ների՝ լրագրողները մասնագիտական գործունեության թույլտվություն չեն ունեցել:


 

Բահրեյնում ամերիկացի լրագրողների են ձերբակալել