ԱՄՆ կոալիցիան 21 հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ուղղությամբ
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հետ պայքարի Միացյալ Նահանգների ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիան 21 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում թիրախների ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:
13 հարված է հասցվել Իրաքի վեց քաղաքի մոտակայքում, այդ թվում Մոսուլի և Սինջարի շրջանում: Օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների զենքը և մարտական դիրքերը:
Սիրիայում հասցված ութ հարվածները ոչնչացրել են չորս մարտավարական միավորներ և վեց շենք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդներն առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայում
ԻՊ-ի դիրքերի վրա:










