Արթիկ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

14:13 • 17.02.16

 


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 17-ին՝ ժամը  12.55-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի բազմոցին հայտնաբերել բնակչի դին:

 

 

Արթիկ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին