Կուբան և ԱՄՆ-ն ստորագրել են ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին համաձայնագիր
Կուբան և ԱՄՆ-ն ստորագրել են երկրների միջև կոմերցիոն չվերթները վերսկսելու մասին համաձայնագիր: Ավիահաղորդակցությունը կվերականգնվի ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաձայնագիրը նախատեսում է ԱՄՆ-ի և Կուբայի միջև ավելի քան հարյուր օրական չվերթ, սակայն ֆորմալ կերպով ամերիկացիներին դեռ թույլ չի տրվում զբոսաշրջային այցելություններ կատարել կղզի:
Չվերթները կսկսեն գործել մի քանի ամսվա ընթացքում: Նշվում է, որ գլխավոր հարցն այն է, թե արդյոք Կուբայի ենթակառուցվածքները կկարողանան հաղթահարել նոր զբոսաշրջիկների հոսքը:
Այն մասին, որ ԱՄՆ-ն և Կուբան բանակցություններ են սկսում ավիահաղորդակցության վերսկսման մասին, հայտնի է դարձել դեռ դեկտեմբերին:










