«Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռ է արտակարգ վայրէջք կատարել մահացած ուղևորի պատճառով

12:34 • 17.02.16

Մահացած ուղևորի պատճառով Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այդ մասին РИА Новости-ն հայտնել են ներքին գործերի նախարարության տրանսպորտային վարչության մամուլի ծառայությունում:

«Աշխաբադ-Մինսկ չվերթի ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել մահացած ուղևորի պատճառով: 1965 թվականի ծնված տղամարդը, ենթադրաբար, մահացել է սրտային անբավարարվածության պատճառով»,- հայտնել են գերատեսչությունում:

 

Փաստի առիթով անցկացվում են ստուգիչ անհրաժեշտ միջոցառումներ:

 

«Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռ է արտակարգ վայրէջք կատարել մահացած ուղևորի պատճառով