Կտրված ականջն այլևս հնարավոր չէ վիրահատության միջոցով վերականգնել. հաղորդում են «Գյումրի» ԲԿ-ից

10:33 • 17.02.16

Tert.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ փետրվարի 16-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել աջ ականջը կտրած 23-ամյա երիտասարդ:

 

«Հիվանդը հիմա գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում: Կտրված ականջն այլևս հնարավոր չէ վիրահատության միջոցով վերականգնել, քանի որ վնասվածքը ստանալուց հետո 3-6 ժամվա ընթացքում պետք է այդ վիրահատությունն իրականացվեր»,-Tert.am-ին ասաց «Գյումրի» ԲԿ մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:


Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում, համապատասխան բուժօգնություն տրամադրելուց հետո, նախատեսվում է պլանային վիրահատություն:
 

Կտրված ականջն այլևս հնարավոր չէ վիրահատության միջոցով վերականգնել. հաղորդում են «Գյումրի» ԲԿ-ից