Էրդողանն Անկարայում պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը. կա 28 զոհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը:
Hurriyet daily news-ի տվյալներով` պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 61-ը՝ վիրավորվել են:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է երևանյան ժամանակով 20:30-ին Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի մոտակայքում: Հաղորդվում էր, որ ոստիկանների տեղափոխող մեքենա է պայթեցվել:
Երկրի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են անվանել:










