Խորվաթիան սկսում է Սերբիա վերադարձնել փախստականներին

09:41 • 17.02.16

Խորվաթիան Սերբիա կվերադարձնի 200 ներգաղթյալների, որոնց ավելի վաղ արտաքսել էր Սլովենիան, հայտնում է Խորվաթիայի ՆԳՆ-ն:


Գերատեսչության տվյալներով, նախորդ հանգստյան օրերի ընթացքում ոստիկանությունը գրանցել է մոտ 200 ներգաղթյալի, որոնց ուղարկել է Սլովենիան, գրում է Корреспондент-ը:


«Ներգաղթյալները տեղավորվել են արտասահմանցիների համար նախատեսված մեկուսարաններում և կվերդարձվեն Սերբիայի հանրապետություն»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:


Գերատեսչությունն ընդգծել է, որ ոստիկանության գլխավոր տնօրեն Վլադո Դոմինիչը լրացուցիչ ոստիկանական ուժեր է ուղարկել Սերբիայի հետ սահմանին` վերահսկողությունն ամրապնդելու համար:


Այն բանից հետո, ինչ Ավստրիան հայտարարել է ներգաղթյալների ընդունման սահմանափակում սահմանելու մասին, համապատասխան տեղեկություն հարևաններին են ուղարկել, այսպես կոչված, բալկանյան երթուղու մյուս երկրները` Սլովենիան տեղեկացրել է Խորվաթիային, վերջինս` Սերբիային և Մակեդոնիային:


Խորվաթական ոստիկանության հաղորդագրությունից ենթադրվում է, որ երկիրը պատրաստ է ընդունել օրական ոչ ավելի, քան 2.500 ներգաղթյալ, որոնք ժամանում են Սերբիայից, որպեսզի այնուհետև ուղարկվեն Սլովենիա:


 

Խորվաթիան սկսում է Սերբիա վերադարձնել փախստականներին