Քրդերը կոչ են անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա

10:40 • 17.02.16

Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողությունը: Այդ մասին հայտարարել է Արևմտյան Քուրդիստանի ժողովրդական խորհրդի համանախագահ Սենամ Մոհամեդը, գրում է РИА Новости-ն:

«Մենք՝ քրդերս, ովքեր պայքարում ենք «Իսլամական պետության» դեմ, ժողովրդավարություն և  ազատություն ենք ցանկանում մեր ժողովրդի համար»,- հայտարարել է Մոհամեդը:

 

«Ես խնդրում եմ միջազգային հանրությանը և Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել Թուրքիայի վրա մեր մարդկանց ռմբակործումները դադարեցնելու նպատակով»,- հավելել է խորհրդի ներկայացուցիչը:

 

Թուրքական հրետանին չորս օր է, ինչ ռմբակոծում է Մինեհ ավիաբազան և մոտակայքում գտնվող գյուղերը:

 

Քրդերը կոչ են անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա