Օտտավան ծածկվել է վերջին 70 տարվա մեջ ռեկորդային քանակությամբ ձնով (լուսանկարներ)
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում գրանցվել է վերջին 70 տարվա ընթացքում ռեկորդային ձյուն, հայտնում է Կանադային Ազգային օդերևութաբանական բյուրոյի մամուլի ծառայությունը:
Երեքշաբթի կանադական մայրաքաղաքում տեղացել է 46 սմ ձյուն: Այդպիսով, գերազանցվել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 1947թ. մարտի 2-ին, երբ տեղացել էր 40.6 սմ ձյուն:
Այժմ Օտտավայում շարունակվում են ձյան տեղումները: Մասնագետների կանխատեսումներով` քաղաքում կարող է տեղալ ավելի քան 50 սմ ձյուն, մինչդեռ ավելի վաղ օդեևութաբանները կանխատեսում էին ոչ ավելի, քան 20-40 սմ ձյուն:
Եղանակային պայմաններն էապես բարդացրել են բնակիչների կյանքը: Ոստիկանության տվյալներով`առավոտյան 5-ից մինչև երեկոյան 5-ը գրանցվել է 120 ճանապարհատրանսպորտային միջադեպ:
















