Փարիզի ահաբեկիչները կարող էին միջուկային հարձակում պլանավորել Եվրոպայում. լրատվամիջոցներ
Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների շարքի կատարողները և մասնակիցները կարող էին միջուկային պայթյուն նախապատրաստել Եվրոպայի տարածքում: Այդ մասին հաղորդում է բելգիական Demiere Heure թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Բելգիայի ոստիկանությունը Փարիզի ահաբեկիչների որոնման ուղղությամբ իրականացվող գործողություններից մեկի ընթացքում հայտնաբերել է «առնվազն տասը ժամ» տևողությամբ տեսագրություն: Հաղորդվում է, որ թաքնված տեսախցիկն ուղղված էր Ֆլանդրիա շրջանում Բելգիայի միջուկային հետազոտական գիտահետազոտական ծրագրի տնօրենի բնակարանի դռանը: Թերթի տեղեկությունների համաձայն՝ այդտեղից տեսախցիկը վերցրել է երկու անհայտ կասկածյալ, որոնց ոստիկանությունը «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի մեջ է կասկածում:
«Բելգիայի կողմից Փարիզի ահաբեկչական խմբավորման որոնման համար սկսած քննությունը թույլ է տվել նյութական ապացույց գտնել, որը հավանաբար վկայում է դրա վերջնական նպատակի մասին՝ ավելի քան հավանական է, որ դա Եվրոպայում միջուկային հարձակման իրականացումն է»,- գրում է թերթը:










