Ուկրաինայում օլիգարխների հեղաշրջում է տեղի ունեցել. Սաակաշվիլի

16:24 • 17.02.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինական կառավարության հրաժարականի վերաբերյալ քվեարկության ձախողումը վկայում է Ուկրաինայում «օլիգարխների հեղաշրջման» մասին, գրում է РИА Новости-ն:

Նախօրեին Գերագույն ռադան չի կարողացել հասնել վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ կառավարության հրաժարականին, կառավարությանը անվստահության մասին բանաձևը չի հավաքել ձայների բավականաչափ քանակ: Միևնույն ժամանակ խորհրդարանն անբավարար է անվանել կառավարության աշխատանքը:

«Երեկ տեղի ունեցավ այն, ինչն անխուսափելիորեն տեղի է ունենում, երբ հեղափոխությունից հետո տեղի չեն ունենում հեղափոխական բարեփոխումներ. հին ռեժիմի վերականգնում: Իմ կարծիքով՝ երեկ երկրում տեղի է ունեցել օլիգարխների հեղաշրջում: Ինչպես «նարնջագույն հեղափոխության» անհաջողություններից հետո իշխանության եկավ Յանուկովիչը, երեկ Ախմետովը՝ (ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետով) և մյուս օլիգարխները, իրենց ձայներով թողնելով կառավարությունը, կրկին իրավիճակն իրենց վերահսկողության տակ առան»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:

 

Ուկրաինայում օլիգարխների հեղաշրջում է տեղի ունեցել. Սաակաշվիլի