Շիրակի մարզում 23-ամյա երիտասարդի ականջ կտրողը ձերբակալվել է. պատճառը՝ քրոջը գրելն ու զանգահարելն է եղել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կտրված ականջով «Գյումրի» ԲԿ էր տեղափոխվել 1993 թվականին ծնված Ա. Տ.-ն:
Վերջինիս ականջը կտրելու պատճառը եղել է իր ֆեյսբուքյան շփումը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից ամուսնալուծված մի աղջկա հետ: Աղջկա եղբայրը քրոջն այլևս չգրելու և չզանգահարելու պահանջով հանդիպել է Ա. Տ.-ին: Հանդիպման ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն էլ ավարտվել է նշված հանցագործությամբ:
Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս մասին Tert.am-ին հաղորդեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ որպես կասկածյալ ձերբակալվել է Ոսկեհասկ գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Ա. Հ-ն:
Վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ նկարագրելով հանցագործության դեպքի մանրամասները:
Կատարվում է քննություն:










