Դանակահարություն Երևանում, 2 երիտասարդ հոսպիտալացվել են. Shamshyan.com

10:29 • 17.02.16

 

Փետրվարի 17-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 8ա շենքի 54 բնակարանի բնակիչ, 24-ամյա Սերյոժա Խաչատրյանը և նույն շենքի 15 բնակարանի բնակիչ Ռոլանդ Ռաֆայելյանը:
 

Վերջիններս մարմնի տարբեր մասերում ստացել են վնասվածքներ՝ սուր կտրող-ծակող առարկայից: Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն եղել դեպքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:

 

Դանակահարություն Երևանում, 2 երիտասարդ հոսպիտալացվել են. Shamshyan.com