Նիդերլանդները օդային հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ

17:39 • 17.02.16

Նիդերլանդների թագավորական ռազմաօդային ուժերի F16 կործանիչներն առաջին օդային հարվածներն են իրականացրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:

Այդ մասին հաղորդում է The Washington Times-ը՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության գերատեսչությանը:

Հաղորդագրությունում նշվում է, որ անցած շաբաթ ռազմաօդային ուժերը 10 թռիչք են կատարել Սիրիայում և արևելյան Իրաքում: Կործանիչներն օգտագործվել են «մարտական դիրքերի, ռազմական տեխնիկայի և մարտավարական թիրախների» նկատմամբ:  

Այն մասին, որ գրոհայինների ուղղությամբ հարվածները հասցվելու են ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում, հոլանդական իշխանությունները հայտարարել են հունվարին: Օդային հարվածների համար օգտագործվում է չորս F 16 կործանիչ, որոնք տեղակայված են Հորդանանում:

Նիդերլանդները օդային հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ