Թբիլիսիի օդանավակայանը մառախուղի պատճառով չի կարողացել ինքնաթիռներ ընդունել

12:36 • 17.02.16

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել ընդունել մինչև տասը չվերթ՝ Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ մառախուղի պատաճառով: Չեղյալ հայտարարված չվերթների մեջ է եղել Ստամբուլից ժամանող չվերթը, որով Վրաստան պետք է ժամաներ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը, հաղորդում է РИА Новости-ն:

«Չվերթների մի մասը չեղարկվել, որոշ դեպքերում հարկավոր է եղել օգտագործել հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ավիաընկերությունները: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել երկու չվերթ «Թուրքական ավիաուղիներից», չեղյալ են հայտարարվել նաև Pegasus-ի և Atlas global-ի չվերթները: Հետաձգվել է Կիևից ժամանող չվերթը: Fly Dubai ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում, չի հաջողվել նաև ընդունել Չինաստանից ժամանող ինքնաթիռը, որը վայրջք է կատարել Բաքվում»,- հաղորդել են Թբիլիսիի օդանավակայանում:

 

Նախօրեին չկատարված բոլոր չվերթներն իրականացվելու են չորեքշաբթի օրը: Վրաստանի մայրաքաղաքում մառախուղն աստիճանաբար ցրվում է:

 

Թբիլիսիի օդանավակայանը մառախուղի պատճառով չի կարողացել ինքնաթիռներ ընդունել