Թուրքիայում ձերբակալել են ենթադրյալ կին ահաբեկչին
Թուրքիայի ոստիկանությունը երկրի հարավ-արևելքում գտնվող Ուրֆա քաղաքում ձերբակալել է «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամ Դիլեք Քայային, ով հետախուզվող պոտենցյալ մահապարտ ահաբեկիչների ցանկումէր, գրում է РИА Новости-ն:
Նախկինում Քայայի դեմ առաջադրվել են մեղադրանքներ Ստամբուլում 2015 թվականի հունվարին Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության գործով, երբ պայթյունի հետևանքով ոստիկան է մահացել։
«Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ»-ը հիմնվել է 1978 թվականին և հետևում է ծայրահեղական մարքսիստ-լենինյան գաղափարախոսության:










