Wizz Air-ը վրացական Քութաիսիի օդանավակայանից 7 եվրոպական ուղղություն կգործարկի

15:36 • 17.02.16

Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է, որ նոր 7 եվրոպական ուղղություն կգործարկի Քութաիսիի Դավիթ Շինարարի անունը կրող միջազգային օդանավակայանից, գրում է fly4free.com կայքը:

 

Wizz Air-ը նոր շաբաթը երկու անգամ հաճախականությամբ չվերթներ կսկսի Քութաիսիից դեպի Բեռլինի «Շոնեֆելդ», Մյունխենի «Մեմինգեն», Միլանի «Բերգամո», Դորտմունդի, Լարնակայի և Սոֆիայի օդանավակայաններ: Քութաիսիի և Սալոնիկի միջև թռիչքները կլինեն շաբաթը երեք անգամ: Այս նոր ուղղություններով՝ Wizz Air-ի ցանցը Վրաստանից մեկնող չվերթներով բաղկացած կլինի դեպի ութ երկիր 11 ուղղությունից:

Թռիչքների գինը սկսվում է 24,99 եվրոյից:

Wizz Air-ը վրացական Քութաիսիի օդանավակայանից 7 եվրոպական ուղղություն կգործարկի