Եմենը հայտնվել է հումանիտար աղետի շեմին
Եմենում հումանիտար աղետ է սկսվում, որը խորանում է, քանի որ հակամարտության կողմերը խոչընդոտում են բնակչությանը օգնություն ցուցաբերելուն: ՄԱԿ-ի` հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը այս մասին հայտարարել էԱնվտանգության խորհրդի նիստին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այժմ` հակամարտությունը սկսվելուց գրեթե մեկ տարի անց, ինչպես երբևէ, կարևոր է արձագանքել հումանիտար աղետին, որը սկսվում է Եմենում»,- նշել է պաշտոնյան:
ՄԱԿ-ի վերջին գնահատականներով, հումանիտար օգնության կարիք ունի ավելի քան 21 մլն մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 80%-ը: 7.6 մլն մարդ սննդի խիստ կարիք ունի և 14 մլն մարդ զրկված է առողջապահության ոլորտի ծառայություններից: Ընդ որում, 600 բուժհաստատություններ քանդվել կամ ամբողջությամբ ոչնչացվել են մարտական գործողությունների հետևանքով:
Օ’Բրայենը ԱԽ-ին կոչ է արել շտապ ազդեցություն ունենալ հակամարտության կողմերի վրա, որպեսզի հասնեն Եմենի բոլոր կողմերում մշտական ապահովության և քաղաքացիական անձանց պաշտպանության համար ավելի էական միջոցառումների ընդունման:
Բացի այդ, նա խնդրել է ԱԽ-ին ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա` խաղաղ բանակցությունների վերսկսման և հրադադարի ռեժիմի արագ հաստատման նպատակով:










